ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Դեսպանը հանգամանալից ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովի նախապատրաստական ընթացքը և գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված միջոցառումները:
Անտոնիո Գուտերեշը հիշել է 2017-ի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Հայաստանի նախագահի հետ հանդիպումը և իր նախկին պաշտոնում Հայաստան այցերը։ Դեսպան Զոհրաբ Մնացականյանն ու Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտքեր են փոխանակել ՄԱԿ-ում և նրա կառույցներում փոխգործակցության և միջազգային բազմակողմ գործընթացներում նախաձեռնությունների վերաբերյալ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վերահաստատել է ՄԱԿ-ի շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և նրանց առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: